Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հոկտեմբերի 28-ին, ժամը 08.10-ին, Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում իրար են բախվել երկու «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 22.45-ին, Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 27-ին, ժամը 23.00-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ», «Դոջ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 24-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 27-ին, ժամը 17.00-ին, Երևանի Մամիկոնյանց և Վրացական փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան», Տոյոտա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 19.30-ին, Երևանի Ադոնցի փողոցում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 27-ին, ժամը 19.00-ին, Երևանի Շերամի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 10.20-ին, Երևանի Գալշոյան փողոցում «Ֆիատ» մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 11.50-ին, Սարդարապատ-Արաքս գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Նարեկացու և Նարեկացու 2-րդ փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Իջեւանի Անկախության փողոցում «Վրանգլեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: