Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Մայիսի 27-ին, ժամը 22.00-ին, Երևանի Թամանցիների փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 28-ին, ժամը 10.10-ին, Երևանի Գյուլբենկյան փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 29-ին, ժամը 00.00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 29-ին, ժամը 00.50-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 38-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 28-ին, ժամը 11.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 7-ամյա տղա, որի մայրը հայտնել է, որ տղան վնասվածքները ստացել է մայիսի 26-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցում սպիտակ գույնի մեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 28-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհին՝ Կարճաղբյուր գյուղի տարածքում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվելով հայտնվել հողամասում. 30-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 28-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 119-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով բռնկված հրդեհից «Մերսեդես»-ներից մեկը մասնակի այրվել է, իսկ մյուս «Մերսեդեսի» 44-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 30-ին, ժամը 00.40-ին, Երևանի Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 29-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել 2-ամյա երեխա, որի ծնողը հայտարարել է, որ երեխան վնասվածքները ստացել է Երևանի Արցախի պողոտայում տեղի ունեցած վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 29-ին, ժամը 15.20-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 33-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 28-ին, ժամը 21.05-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 35-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է Երևանի Բագրատունյաց փողոցում անհայտ մեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 29-ին, ժամը 10.55-ի սահմաններում, Արարատ քաղաքի Արարատյան զանգվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի. «ԲՄՎ»-ի 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 29-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 68-րդ կմ-ին՝ Երասխ գյուղի տարածքում, իրար են բախվել «Տոյոտա Ավենսիս» և «Իվեկո» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա Ավենսիսի» 36-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 29-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Լոռու մարզի Լեռնաջուր գյուղում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևկելի մասից և ընկել գետը. 44-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 29-ին, ժամը 07.25-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 96-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատնեշին և կողաշրջվել. 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 29-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Կապան-Վերին Խոտանան ճանապարհին «Տոյոտա Իպսում» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. 70-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: