ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

30.06.2016 15:12 ՃՏ պատահարներ
Հունիսի 29-ին, ժամը 22.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 268 հասցեի դիմաց իրար են բախվել երկու «Մերսեդես» և «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2104»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ «Մերսեդես»ներից մեկի վարորդը, թողնելով դեպքի վայրը, հեռացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հիշյալ «Մերսեդես»-ը և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունիսի 30-ին, ժամը 00.05-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նոր Արեշի 7-րդ փողոցում գտնվող դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունիսի 29-ին, ժամը 12.00-ին, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ավան-Առինջի թիվ 3/17 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունիսի 29-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 18-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունիսի 29-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Սարալանջ գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու, տեղափոխել նրան հիվանդանոց, այնուհետև ներկայացել է ոստիկանության Արթիկի բաժին:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունիսի 29-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 211-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Մերսեդես-Բենց Ե 220» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով վարորդները և «Մերսեդես-Բենց Ե 220»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունիսի 29-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Այգեպար-Տավուշ գյուղերի ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Ֆոլքսվագեն Պասսատ»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն Պասսատ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: