1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

30.06.2021 11:12 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 28-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել հինգ ամսական տղա. ծնողները հայտնել են, որ նա մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 21.10-ին, Երևանի Իսակովի պողոտայում ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 29-ին, ժամը 04.40-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 29-ին, ժամը 10.50-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է անհայտ ավտոմեքենայի, որի 2-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 29-ին, ժամը 12.30-ին, Երևանի Գյուրջյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան, ինքնաբերաբար հետ ընթանալով, վրաերթի է ենթարկել 48-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 30-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արարատյան և Իսսի-Լե-Մուլինո փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան Տիդա» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա Քեմրիի» 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 29-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 29-ին, ժամը 10.25-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 58-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա աշտանակին. 38-ամյա վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 29-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Հրազդանի Միկրոշրջան թաղամասի Զ. Անդրանիկի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա մի կնոջ և նրա ինը ամսական տղային, որոնց մարմնական վնասվածքներով իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 30-ին, ժամը 00.05-ին, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2106», «Նիսան», «Հունդաի», երկու «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 29-ին, ժամը 22.00-ին, Տավուշի մարզի Տավուշ բնակավայրի վարչական տարածքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. 24-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: