1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

30.07.2015 17:44 ՃՏ պատահարներ
Հուլիսի 29-ին, ժամը 13.00-ի սահմաններում,  «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գալշոյան փողոցի թիվ 19 հասցեի դիմաց բախվել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 29-ին, ժամը 01.05-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 83-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 29-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Նորապատ-Սարդարապատ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի երկու ավտոմեքենա:
Վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 29-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Գուգարք գյուղի հարավային մասում գտնվող պտղատու այգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Տ-40» մակնիշի տրակտորը կողաշրջվել և գլորվել է: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Տրակտորի հետևի անիվը պոկվել է ու գլորվելով դիպել է գյուղի 1-ին փողոցի 3-րդ շենքի  բնակարաններից մեկի հյուրասենյակի պատին, ինչի հետևանքով վնասվել են պատը, պատուհանը և տան գույքը:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 29-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Զովունի գյուղի 1-ին փողոցում «ԳԱԶ-52» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 30-ին, ժամը 00.40-ի սահմաններում,  Արթիկ-Ալագյազ ճանապարհի 8-րդ կմ-ին` Փոքր Մանթաշ գյուղի մոտ, «Միցուբիշի Պաջեռո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան բախվել է  «Հոնդա Սի Էռ Վի» մակնիշի ավտոմեքենային:
«Հոնդա Սի Էռ Վի»-ի ուղևորուհին  մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 29-ին, ժամը 13.41-ին, հիվանդանոցից ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 7-ամյա տղա` «ձախ ոտքի կրունկի բեկորային կոտրվածք» վնասվածքով:
Մեկնած օպերատիվ խմբին երեխայի հարազատները հայտնել են, որ նա վնասվածքը ստացել է իրենց բակում, ծիրանի ծառից վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, Զառիթափ  գյուղի «Զագոզեռնո» կոչվող տարածքում` գյուղամիջյան ճանապարհին,  «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երեխային, ինչի հետևանքով նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 26-ին, ժամը 13.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ոտնաթաթի ջնջխված պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 10-ամյա տղա:
Հուլիսի 29-ին պարզվել է, որ հուլիսի 26-ին, ժամը 12.35-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արծվաբերդ գյուղի գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել տղային` պատճառելով մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն:
 
 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: