ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

30.11.2023 12:50 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 29-ին, ՃՏՀ քննության բաժնից ստացվել է տեղեկանք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 20.20-ին, Երևանի Աշտարակի խճուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 29-ին, ՃՏՀ քննչական բաժնից տեղեկանք է ստացվել, որ նոյեմբերի 17-ին, ժամը 00.30-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցի և Արտաշատի խճուղու խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով վեց քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 29-ին ՃՏՀ քննության բաժնից ստացվել է տեղեկանք, որ նոյեմբերի 16-ին Երևանի Աթոյան փողոցում տեղի ունեցած վրաերթի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8-ամյա տղա:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 29-ին, ՃՏՀ քննչական բաժնից ստացվել է տեղեկանք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13.50-ին, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 29-ին, ՃՏՀ քննության բաժնից տեղեկանք է ստացվել, որ նոյեմբերի 16-ին Երևանի Գայի պողոտայում տեղի ունեցած վրաերթի հետևանքով 72-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 29-ին, ժամը 13.00-ին, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 128-րդ կմ-ին իրար են բախվել «Ռենջ Ռովեր» և «Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները, «Ռենջ Ռովերի» 45-ամյա ուղևորը և «Վենտոյի» 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: