ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

31.05.2021 12:51 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մայիսի 29-ին, ժամը 13.00-ին, Երևանի Նազարբեկյան թաղամասում «ԿամԱԶ» բեռնատարը կողաշրջվել է. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 29-ին, ժամը 20.15-ին, Երևանի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 58-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 29-ին, ժամը 23.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 29-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Ոսկետափ-Վեդի ճանապարհին «ԳԱԶ-32212» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վթարային իրադրություն է ստեղծել, ինչի հետևանքով իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 29-ամյա վարորդը, 31-ամյա ուղևորը և «Մերսեդեսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել 23-ամյա քաղաքացի և հայտնել, որ ինքն է վարել «ԳԱԶ- 32213» մակնիշի ավտոմեքենան և Վեդի քաղաքի սկզբնամասում վթարային իրավիճակ ստեղծել։
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 29-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 29-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Է. Ավագյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 30-ին, ժամը 02.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել մայթեզրի քարերին և ծառերին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 30-ին, ժամը 13.15-ին, Երևանի Պարոնյան և Լեոյի փողոցների խաչմերուկում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 30-ին, ժամը 00.40-ին, Երևանի Նորագավիթ թաղամասի 1-ին և 12-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կիա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 30-ին, ժամը 12.50-ին, Երևանի Ներքին Չարբախի 1-ին և 9-րդ փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակի հենասյանը. 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 30-ին, ժամը 19.30-ին, Երևանի Արցախի 4-րդ նրբանցքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթբետոնե հենասյանը. 47-ամյա վարորդը և 44-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 30-ին, ժամը 00.10-ին, Երևանի Այվազովսկու փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 31-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 27-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 30-ին, ժամը 23.13-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 72-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 37-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 30-ին, ժամը 17.20-ին, Գեղարքունիքի մարզի Ձորավանք բնակավայրի վարչական տարածքում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 30-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 9-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ -X6» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 30-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 74-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» 70-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 30-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պտղնի գյուղում իրար են բախվել երկու «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: