Պատահար Աբովյան-Ջրաբեր ճանապարհին
Մարտի 26-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Աբովյան-Ջրաբեր ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Լադա Կալինա» մակնիշի ավտոմեքենային:
«Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
