Պատահար Աշտարակ-Եղվարդ ճանապարհին
Փետրվարի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Եղվարդ ճանապարհի 5-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2103»-ի վարորդը և «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
