Պատահար Արարատ քաղաքում
Դեկտեմբերի 13-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21100» մակնիշի ավտոմեքենան Արարատ քաղաքի Շահումյան փողոցում բախվել է «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21100»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
