Պատահար Արմավիրում
15.08.2013 12:21
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 14-ին, ժամը 15.50-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ ուսահոդի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 23-ամյա աղջիկ, որը հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է Արմավիր քաղաքում ավտոմեքենայի կտրուկ արգելակելու և գլուխը դիմացի նստատեղին հարվածելու հետևանքով:
Աղջիկը բուժօգնություն ստանալուց հետո գնացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: