Պատահար Արմավիր-Երևան ճանապարհին
Ապրիլի 18-ին, ժամը 07.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Երևան ճանապարհի 26-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և կամրջից ընկել Աշտարակի խճուղու հատվածը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
