Պատահար Արշակունյաց պողոտայում
22.08.2013 13:07
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 21-ին, ժամը 21.50-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնել են Կոտովսկու փողոցի թիվ 130 տուն, որտեղ ավտովթարի հետևանքով կան տուժածներ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 41 շենքի մոտ իրար են բախվել երկու անհայտ ավտոմեքենաներ, ինչի հետևանքով նշված ավտոմեքենաներից մեկի 2 ուղևորուհիները ստացել են մարմնական վնասվածքներ և բուժօգնություն ստացել բարեկամների տանը` շտապօգնության կողմից:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: