Պատահար Բագրատունյաց և Թադևոսյան փողոցների խաչմերուկում
Մայիսի 3-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևանի Բագրատունյաց և Թադևոսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «BMW X-5» «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երկրորդ ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
