ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահար Բաղրամյան պողոտայում

29.09.2012 12:58 ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 28-ին,  ժամը 11.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաղրամյան պողոտայում բախվել է անհայտ ավտոմեքենայի, որն էլ առաջ ընթանալով` վրաերթի է ենթարկել 20-ամյա աղջկա:
Աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 18.15-ին, ոստիկանություն է ներկայացել 40-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վրաերթը, «Տոյոտա»  մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը՝ երբ իր մեքենայի հետնամասին է բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: