Պատահար գազալիցքավորման կայանում
Դեկտեմբերի 1-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանատուր թաղամասում գտնվող գազալիցքավորման կայանում պայթյուն է տեղի ունեցել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.10-ի սահմաններում, գազալիցքավորման կայանում «ԳԱԶ- 31105» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցում տեղադրված երկու գազաբալոններից մեկը լիցքավորման ընթացքում պայթել է, ինչի հետևանքով մյուս բալոնը հարվածել է «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի:
Պայթյունի հետևանքով ավտոմեքենաներին պատճառվել է նյութական վնաս:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: