Պատահար Գյումրիում. վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց
07.10.2013 11:59
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 5-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Տիգրանյան փողոցում բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: