Պատահար երկաթգծում
24.09.2016 12:04
Օդային և երկաթուղային վթար
Սեպտեմբերի 23-ին, ժամը 19.25-ին, «Արմավիր» երկաթգծի կայարանի հերթապահից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ գնացքի տակ մարդ է ընկել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19-ի սահմաններում, 1969 թ. ծնված Էդվարդ Մ.-ն երկաթգիծը հատելիս անզգուշորեն դիպել է Երևան-Գյումրի չվերթի ընթացող գնացքին և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: