ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահար Երևանի Մուրացանի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում

19.02.2014 12:11 ՃՏ պատահարներ

Փետրվարի 17-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Երևանի Մուրացանի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ռենո» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «ՎԱԶ-2106»-ն վրաերթի է ենթարկել 71-ամյա տղամարդու, այնուհետև բախվել Ռոստովյան փողոցի թիվ 34/4 հասցեի մոտ կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ, առաջ ընթանալով, բախվել է «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի:
Վրաերթի ենթարկված տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: