ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահար Երևանի Տիգրան Մեծի պողոտայում

06.09.2013 12:20 ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 5-ին, ժամը 17.50-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն»  մակնիշի ավտոմեքենան Երևանի Տիգրան Մեծի պողոտայում բախվել է մայթեզրին կայանված «Մերսեդես»  մակնիշի երկու ավտոմեքենաների, ինչի հետևանքով «Մերսեդես»-ներից  մեկը առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել մի տղամարդու, ապա առջևի մասով բախվել նույն վայրում կայանված «Կիա» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ իր հերթին բախվել է առջևում կայանված  «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով երկու անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: