ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահար Երևան-Մեղրի ավտոճանապարհին

25.04.2014 12:53 ՃՏ պատահարներ

Ապրիլի 23-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ապրիլի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, 32-ամյա վարորդը վարելով «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան՝  Երևան-Մեղրի ավտոճանապարհի 174-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի։ «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և նրա 26 ու 23-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

 Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: