Պատահար Երևան-Մեղրի ճանապարհին
Մարտի 17-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 159-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Նիսսան Մաքսիմա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2121»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
