Պատահար խաչմերուկում
Դեկտեմբերի 11-ին, ժամը 12.30-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Վաղարշապատ քաղաքի Թումանյան և Պատկանյան փողոցների խաչմերուկում բախվել է մեկ այլ «Օպել Վեկտրա»-ի:
Պատահարի հետևանքով մեքենաներից մեկի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
