Պատահար Ծարավ Աղբյուրի փողոցում
Հունիսի 26-ին, ժամը 05.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21112» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/1 տան արգելապատնեշին, ինչ հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
