Պատահար Ծովակալ Իսակովի պողոտայում
Հոկտեմբերի 1-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Ծովակալ Իսակովի պողոտայում «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա է բախվել բետոնե արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
