Պատահար Ծովակալ Իսակովի պողոտայում
Հունվարի 10-ին, ժամը 12.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է մայթեզրի մոտ կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, որն առաջ հրվելով` վրաերթի է ենթարկել 54-ամյա մի տղամարդու, ապա բախվել նույն վայրում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
Վրաերթի ենթարկված տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
