Պատահար Կասյան փողոցում
08.05.2013 12:06
ՃՏ պատահարներ
Մայիսի 7-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևանի Կասյան փողոցի թիվ 10 շենքի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Սամանդ»-ը վրաերթի է ենթարկել Նադեժդա Բաղրամյանին և 2007 թ. ծնված Դավիթ Բունիաթյանին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: