Պատահար Հանրապետության փողոցում
Հունվարի 20-ին, ժամը 19.30-ին, Երևանի Հանրապետության փողոցի թիվ 62 շենքի դիմաց «ԲՄՎ-323» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Բիուայդի» մակնիշի ավտոմեքենայի, ապա՝ մայթեզրի մոտ կայանված «Սեատ» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ իր հերթին բախվել է «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի:
«Սեատ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
