Պատահար Մանթաշյան փողոցում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 13.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մանթաշյան փողոցի թիվ 42 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 72-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
