Պատահար Ջրվեժ գյուղում
18.07.2016 15:57
ՃՏ պատահարներ
Հուլիսի 17-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Ջրվեժ գյուղի Բագրևանդ փողոցում իրեն գցել են մեքենայի տակ և դանակահարել:
Մեկնած օպերատիվ խմբին 1967 թ. ծնված Խայլազ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, նշված փողոցում, գառ վաճառելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ամուսնու եղբայրը՝ 1955 թ. ծնված Կուլիխան Շ.-ն, իր «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով դիտավորյալ վրաերթի է ենթարկել որդուն, որը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: