ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահար Վաղարշապատում

05.01.2014 13:51 ՃՏ պատահարներ
Հունվարի 4-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Վաղարշապատի Պատկանյան-Թումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես E 220»  և  «Օպել Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես E 220»-ի վարորդը և  2 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նշված ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 57-ամյա մի կին:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: