ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

04.11.2022 12:24 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 3-ին, ժամը 15.20-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը. 32-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 21.05-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում ավտոբուսի վարորդի կտրուկ արգելակման հետևանքով 3-ամյա երեխան ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 3-ին, ժամը 16.30-ին, Երևանի Ջիվանու փողոցում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 3-ին, ժամը 08.30-ին, Երևանի Բաբաջանյան և Աբովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել ավտոբուսը և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան. «Հունդաիի» 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 17.00-ին, Երևանի Զաքարիա Սարկավագի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21140» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21140»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 4-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել ջրատարի մեջ. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 3-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուսի» 33-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի տներից մեկի պարիսպին. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 3-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 4-ին, ժամը 02․00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 48-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Լադա» մակնիշի ավտոմեքենաներ. «Լադայի» 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: