1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

05.08.2022 12:43 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 3-ին, ժամը 23.30-ին, Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտոցիկլին. 26-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 4-ին, ժամը 15.30-ին, Երևանի Արցախի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Նիսանը» բախվել է կայանված «Մերսեդես» բեռնատարի և «ԳԱԶ Վիպո» ավտոաշտարակին. «Նիսանի» 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 3-ին, ժամը 21.00-ին, Երևանի Արղության փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուզուկիի» 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 3-ին, ժամը 23.10-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Բաբաջանյան փողոցի խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 4-ին, ժամը 21.00-ին, Երևանի Պարույր Սևակի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 4-ին, ժամը 19.55-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 70-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 4-ին, ժամը 02.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 92-րդ կմ-ին՝ Զանգակատուն գյուղի հատվածում, «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 4-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Մասիս-Նուբարաշեն ճանապարհի 15-րդ կմ-ին «Նիսան Մուրանո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 12-ամյա վարորդը և երեք 14-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 4-ին, ժամը 13.00-ին, Արմավիր քաղաքի Հանրապետության-Երևանյան փողոցների խաչմերուկում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 4-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Արմավիրի մարզի Խորոնք գյուղում իրար են բախվել երկու «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 62-ամյա վարորդը և 67-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 4-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պաշտպանիչ սյուներին, գազատար խողովակին և կողաշրջվել. 42-ամյա վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 4-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Գյումրի-Երևան ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ԲՄՎ»-ի 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 4-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Հաղթանակ-Այրում ճանապարհի 1-ին կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդեսի» 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: