Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Փետրվարի 7-ին, ժամը 16.00-ին, Երևանի Տերյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 7-ին, ժամը 09.00-ին, Երևանի Հրազդանի կիրճում իրար են բախվել «Միցուբիշի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 25-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 7-ին, ժամը 15.10-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել «Օպել» և «Դեու» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 63-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 7-ին, ժամը 07.20-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 7-ին, ժամը 09.50-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 7-ին, ժամը 09.30-ին, Երևանի Վաղարշյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Լադա», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «Օպելը» բախվել է էլեկտրասյանը: «Օպելի» 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 7-ին, ժամը 17.35-ին, Երևանի Կիևյան փողոցում «Տոյոտա» մակիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 69-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 7-ին, ժամը 08.50-ին, Երևանի Բագրևանդի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 7-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արտաշատ-Ոստան ճանապարհին «Նիսան Մուրանո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 7-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 45-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 7-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Կոտայքի և Երևանյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա և 29-ամյա երկու կանանց, 5-ամյա և 4-ամյա երկու երեխաների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: