Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Փետրվարի 7-ին, ժամը 20.20-ին, Երևանի Դավիթաշենի 3-րդ թաղամասի շենքերից մեկի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 8-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում իրար են բախվել «Զաֆիրա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Զաֆիրայի» 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 8-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Մ-6 միջպետական ճանապարհի Վանաձոր-Վրաստանի սահման հատվածի 34-րդ կմ-ին «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ջրահեռացման համակարգի բետոնե պատնեշին. 58-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 8-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 223-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային. «Ֆորդ Տրանզիտի» 33-ամյա վարորդը և 59-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 8-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Գորիսի Անկախության և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան Սերենա» և «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենաներ «Նիսան Սերենայի» 5-ամյա ուղևորը և «Նիսան Տեանայի» 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: