ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

10.01.2023 10:48 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 9-ին, ժամը 12.00-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Արտաշատի խճուղում վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 8-ին, ժամը 21.00-ին, Երևանի Ադոնցի և Ն. Տիգրանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Սուզուկի» մակնիշի մեքենաներ: «Սուզուկիի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 8-ին, ժամը 23.27-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Մալաթիայի փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 8-ին, ժամը 19.51-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 9-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Արտենի-Արագածավան գյուղամիջյան ճանապարհին «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենան ինքնավթարի է ենթարկվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 9-ին, ժամը 05.45-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 20-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 9-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում «Շևրոլե» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 10-ին, ժամը 00.40-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 25-րդ կմ-ին «Լեքսուս» մակնիշի մեքենան կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 9-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Եղվարդ-Զովունի ճանապարհին իրար են բախվել «Լեքսուս» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» վարորդը և «Լեքսուսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 9-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 96-րդ կմ-ին «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 9-ին, ժամը 15.10-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 131-րդ կմ-ին դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշներին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: