Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հունվարի 10-ին, ժամը 15.45-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «IKCO TARA» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «IKCO TARA»-ն բախվել է ծառին. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 11-ին, ժամը 19.00-ին, Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցում «ԳԱԶ-322132» մակնիշի մեքենան բախվել է «Շևրոլե» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաների. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 11-ին, ժամը 17.40-ի սահմաններում, «Ակուրա» մակնիշի մեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 11-ին, ժամը 18.45-ին, Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում իրար են բախվել «Տոյոտա», «Ռենո» և «Պորշ» մակնիշի մեքենաներ: «Ռենոյի» վարորդը և 2 ուղևորները, «Պորշի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 11-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 125-րդ կմ-ին դուրս եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 11-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Լեքսուս-470» մակնիշի մեքենան Տավուշի մարզի Մովսես բնակավայրում բախվել է պատին. վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: