Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հունվարի 12-ին, ժամը 09.35-ին, «Օպել» մակնիշի մեքենան Երևանի Սևանի փողոցում բախվել է լուսացույցին և պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 11-ին, ժամը 15.40-ին, Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կիա» և «Միցուբիշի» մակնիշի մեքենաներ: «Միցուբիշիի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 12-ին, ժամը 14.15-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի մեքենայի վարորդը Այնթապ գյուղում վրաերթի է ենթարկել 43-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 12-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղում իրար են բախվել «Կիա Ռիո», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 12-ին, ժամը 05.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Զովունի-Եղվարդ ճանապարհին կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 12-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Գյումրիի Երևանյան խճուղում վրաերթի է ենթարկել 30-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: