Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Մարտի 10-ին, ժամը 23.30-ին, հիվանդանցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության դիմած 23-ամյա երկու երիտասարդները հայտնել են, որ վնասվածքները ստացել են Երևանի Աբովյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 11-ին, ժամը 18.10-ին, Երևանի Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենա. 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 11-ին, ժամը 16.00-ին, Երևանի Սասունցի Դավթի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 10-ին, ժամը 16․30-ին, Երևանի Օհանովի փողոցում «ՎԱԶ-211440» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 11-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 76-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 64-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 11-ին, ժամը 19.35-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Աթարբեկյան փողոցների խաչմերուկում «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 12-ին, ժամը 00.25-ի սահմաններում, Արարատի մարզի Մրգավետ գյուղում «Մազդա CX5» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային, ապա դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել խանութի պատին և գազատար խողովակին, ինչի հետևանքով առաջացել է գազի արտահոսք. «Մազդա CX5»-ի 35-ամյա վարորդը և 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 11-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 75-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 11-ին, ժամը 05.15-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհին՝ Այնթապ գյուղի հատվածում, իրար են բախվել «Մերսեդես C-180» և «Մերսեդես GL450» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և 69-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 11-ին, ժամը 16.45-ի սահմաններում, Դիլիջան-Վանաձոր ճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի վարչական տարածքում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան ենթարկվել է ինքնավթարի. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 11-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Գյումրի-Մարմաշեն ճանապարհի 6-րդ կմ-ին Մարմաշեն բնակավայրում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 11-ին, ժամը 23.50-ին, Երևանի Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային. «Մերսեդեսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 12-ին, ժամը 12.30-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 11-ին, ժամը 23.40-ին, Երևանի Կարապետ Ուլնեցու փողոցում իրար են բախվել «Տոյոտա», «ՎԱԶ-2115» և կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» երկու ուղևորները, «ՎԱԶ-2115»-ի 32-ամյա վարորդը և 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 12-ին, ժամը 17.40-ին, «ԳԱԶ-277500» մակնիշի ավտոմեքենան բախվել է Աշտարակ քաղաքի Գրիբոյեդովի փողոցում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային. «ԳԱԶ-277500»-ի 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 12-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 30-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. 31-ամյա վարորդը և 59-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 13-ին, ժամը 00.50-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 12-ին, ժամը 02.55-ի սահմաններում, Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհին «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան բախվել է բեռնատար գնացքին. 35-ամյա վարորդը և 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 12-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 22-րդ կմ-ին «Հունդաի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 23-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 12-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 35-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Օպել-Զաֆիրայի» 49-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 12-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղում իրար են բախվել «Դաիցու» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Դաիցուի» վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 12-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Դաֆ» մակնիշի ավտոմեքենային. «Մերսեդեսի» վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: