ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

16.11.2022 12:22 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 14-ին, ժամը 23.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ տանող թունելում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 19.45-ին, Երևանի Ամիրյան և Կողբացու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենան և հեծանիվը. 20-ամյա հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 21.45-ին, Երևանի Շինարարների փողոցում «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 14-ին, ժամը 18.50-ին, Երևանի Մանթաշյան և Չեխովի փողոցների խաչմերուկում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 16-ին, ՃՏՀ քննության բաժնից տեղեկանք է ստացվել, որ նոյեմբերի 15-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աղջիկ, որի ծնողը հայտնել է, որ Երևանի Չեխովի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել նրան:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 14-ին, ժամը 18.45-ին, Երևանի Նուբարաշենի փողոցում իրար են բախվել «Նիսան», «Օպել», «Մերսեդես» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» և «Հոնդայի» վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 14.00-ին, Երևանի Արցախի փողոցի շենքերից մեկի բակում «Նիսան» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 14-ին, ժամը 23.50-ին, Երևանի Մոլդովական փողոցում «Սուբարու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա և 55-ամյա երկու տղամարդկանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 11.00-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Արտաշատ-Բերդիկ ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և հայտնվել դաշտում. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 21.55-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 28-րդ կմ-ին իրար են բախվել «Վոլվո Ս-40» և «Մերսեդես Ս-320» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Մերսեդեսի» 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Գոլֆի» 32-ամյա վարորդը և 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Դալարիկ-Քարակերտ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Իվեկո» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 16-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Պիոներական փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Չարենցավան քաղաքում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 30-րդ կմ-ին «Լադա Կալինա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԿրԱԶ» մակնիշի ավտոմեքենային. «Լադա Կալինայի» 25-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Գյումրի-Երևան ճանապարհի 12-րդ կմ-ին Շիրակի մարզի Բենիամին բնակավայրի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 48-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Ազատամուտ-Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2103»-ի 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: