1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

23.08.2022 11:16 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 22-ին, ժամը 14.15-ին, Երևանի Բուզանդի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 3-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 22-ին, ժամը 22.25-ին, Երևանի Դեմիրճյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել մայթին գազի բաշխիչ կայանին. 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 21-ին, ժամը 19.40-ին, Նոր Խարբերդի այգեգործական ընկերության տարածքում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 41-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 21-ին, ժամը 22.40-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ», «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 27-ամյա վարորդը և 56-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 22-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Ոսկետափ-Արալեզ ճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատար առուն. 33-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 22-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Ալ. Մանուկյան փողոցում «Մերսեդես Բենց-G500» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Oգոստոսի 22-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ռեստորանի պատին. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 22-ին, ժամը 08.50-ի սահմաններում, Եղվարդ-Զովունի ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «Ռենո» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենոյի» 52-ամյա վարորդը և երեք ուղևորները, «Նիսանի» վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 22-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Շինուհայր-Գորիս ճանապարհին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին. «ՈՒԱԶ»-ի 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 22-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհին իրար են բախվել «ՈՒԱԶ» և «ՎԱԶ-21043» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21043»-ի 43-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: