Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հունվարի 24-ին, ժամը 23.55-ին, Երևանի Թումանյան և Սարյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա տղամարդու, որը հունվարի 25-ին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 24-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Երևանի Օրբելու փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային, որն էլ ինքնաբերաբար շարժվելով՝ բախվել է կայանված «Ֆոլքսվագենին»: «Կիայի» 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 25-ին, ժամը 12.45-ին, Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե սյանը. 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 25-ին, ժամը 16.45-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցում իրար են բախվել «Լադա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Լադայի» 46-ամյա ուղևորը և «Ֆոլքսվագենի» 18-ամյա վարորդը տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 25-ին, ժամը 21.35-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. 32-ամյա վարորդը և 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 25-ին, ժամը 09.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 103-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարվել. 41-ամյա վարորդը և 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 25-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տաթև գյուղի վարչական տարածքում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենային. «Լեքսուսի» 38-ամյա ուղևորը և «ԳԱԶ-3110»-ի 58-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 25-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 139,5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2109» և «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենաներ. «Շևրոլեի» 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: