Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Օգոստոսի 25-ին, ժամը 18.25-ին, անհայտ տրանսպորտային միջոցի վարորդը Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկել 64-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
***
Օգոստոսի 26-ին, ժամը 16.20-ին, 63-ամյա վարորդը Մաշտոցի պողոտայում «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել 49-ամյա մի հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժօգնության:
Կատարվում է նախաքննություն:
***
Oգոստոսի 25-ին, ժամը 20.30-ին, Դավիթ-Բեկի փողոցում միմյանց են բախվել «Միցուբիշի», «Ֆորդ» և «Օպել» մակնիշի մեքենաներ: Վերջինիս 71-ամյա և «Ֆորդի» 43-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժօգնության:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
***
Օգոստոսի 25-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնից ստացվել է հաղորդում, որ ոտնաթաթի վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 11-ամյա մի տղա: Նա վնասվածքը ստացել է Վ. Փափազյան փողոցում` վրաերթի հետևանքով:
Կատարվում է նախաքննություն:
***
Օգոստոսի 24-ին, ժամը 10.05-ին, Սեբաստիայի փողոցում միմյանց են բախվել «Յագուար», «Ֆոլքսվագեն» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ: Վերջինիս ուղևոր, 42-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
***
Օգոստոսի 23-ին, ժամը 9-ին, Ծովակալ Իսակովի պողոտայում միմյանց են բախվել «Ֆորդն» ու «Մազդան»: Վերջինիս վարորդ 37-ամյա կինը մարմնական վնասվածքներով դիմել է բուժօգնության:
Կատարվում է նախաքննություն:
***
Օգոստոսի 25-ին, ժամը 18.30-ին, վարելով «Օպելը», 65-ամյա վարորդը Գյուրջյան փողոցում վրաերթի է ենթարկել 42-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
***
Օգոստոսի 25-ին, ժամը 18.30-ին, «Հունդաին» վարող 22-ամյա կինը Դավիթ-Բեկի և Ավետիսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 34-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
***
Օգոստոսի 25-ին, ժամը 23.09-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ստացվել է հաղորդում, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 33-ամյա մի տղամարդ: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է օգոստոսի 21-ին Երևանի Շոպրոնի փողոցում իր վարած «Օպելով» տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է նախաքննություն:
***
Օգոստոսի 26-ին, ժամը 6.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 34-րդ կմ-ին միմյանց են բախվել «Վոլվոն» ու «Զիլը»: «Վոլվոյի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 8.05-ին Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ նույն ավտովթարից ստացած վնասվածքներով բուժօգնության է դիմել նաև «Զիլի» 40-ամյա վարորդը:
Փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
***
Օգոստոսի 26-ին, ժամը 20-ին, վարելով «ԼԱԴԱ-212140» մակնիշի մեքենան, Լուսաշող գյուղի եկեղեցի տանող ճանապարհին 20-ամյա վարորդը կորցրել է կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը, ինչի հետևանքով ինքն ու 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:
***
Օգոստոսի 26-ին, ժամը 19.20-ին, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին միմյանց են բախվել «Մերսեդեսն» ու «Կիան»: Վերջինիս վարորդն ու երկու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:
***
Օգոստոսի 26-ին, ժամը 21.30-ին, Գյումրիի Բագրատունյաց հրապարակում 25-ամյա վարորդը «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել 32-ամյա մի կնոջ, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
***
Օգոստոսի 26-ին, ժամը 7.30-ի սահմաններում, 21-ամյա երիտասարդը, վարելով «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան, Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին կորցնելով կառավարումը` դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
***
Օգոստոսի 27-ի կեսգիշերին, վարելով «IZH 27175» մակնիշի մեքենան, 30-ամյա վարորդը Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 85-րդ կմ-ին բախվել է ինչ-որ կենդանու, ինչի հետևանքով ինքն ու 48-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին:
***
Օգոստոսի 27-ին, ժամը 6-ին, Սարալանջի թունելում միմյանց են բախվել «Լեքսուսն» ու «Հունդային»: 36-ամյա և 31-ամյա վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
***
Օգոստոսի 26-ին, ժամը 23.30-ին, Հալաբյան փողոցում միմյանց են բախվել «Օպելն» ու «Մերսեդեսը»: Վերջինիս 13-ամյա և 21-ամյա ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
***
Օգոստոսի 26-ին, ժամը 23-ին, անհայտ մեքենայի վարորդը Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել 42-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
***
Օգոստոսի 27-ին, ժամը 2.15-ին, Քանաքեռցու փողոցում միմյանց են բախվել «Սուզուկին» ու «Ֆոլքսվագենը»: Վերջինիս 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
***
Օգոստոսի 27-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Մասիս քաղաքի Արարատյան փողոցում 64-ամյա տղամարդն իր վարած «ԳԱԶ-2411» մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել 75-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:
***
Օգոստոսի 27-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 64-րդ կմ-ին միմյանց են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենաներ: Վերջինիս 54-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին:
***
Օգոստոսի 27-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին միմյանց են բախվել «Նիսանը», «Ռենոն» և «Տոյոտան»: «Ռենոյի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Սպիտակի քննչական բաժին։
***
Օգոստոսի 27-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Կոտայք գյուղի Կենտրոնական ճանապարհին միմյանց են բախվել «Նիսանն» ու «Տոյոտան»: «Նիսանի» ուղևոր 27-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց: Փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: