1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

31.01.2019 10:18 ՃՏ պատահարներ

Հունվարի 29-ին, ժամը 23.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խանջյան և Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել է եզրաքարին. վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 30-ին, ժամը 00.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վ.Փափազյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Շտապօգնության» ավտոմեքենաներ. «Շտապօգնության» վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 30-ին, ժամը 22.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հր. Քոչար փողոցում վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 29-ին, ժամը 20.50-ին, Երևանի Սեբաստիա փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «ԳԱԶ-3307» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետեւ ԳԱԶ- 3307»-ը բախվել է կայանված «ՊԱԶ» ավտոբուսին. «ԳԱԶ-3307»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 30-ին, ժամը 07.40-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Ծ.Իսակովի պողոտայում գտնվող բենզալցակայանի սպասասրահի պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 30-ին, ժամը 19.15-ին, 54-ամյա քաղաքացուհին հաղորդում է տվել, որ 2018թ. դեկտեմբերի 1-ին, ժամը 12.00-ին, Երևանի Հ. Հովհաննիսյան փողոցում ոմն Ալիկ իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայով շրջադարձ կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել իրեն և տեղափոխել է հիվանդանոց:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է ոմն Ալիկի ինքնությունը:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 30-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 2.5-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 30-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Սևան-Ծաղկունք-Զովաբեր ճանապարհի խաչմերուկին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Պասատ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 30-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Շիրակացի և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 30-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ճանապարհի 225-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 30-ին, ժամը 06.10-ի սահմաններում, Տավուշի մարզի Հովք գյուղում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Պարզվել է, որ նույն ավտոմեքենան բախվել է նաև կայանված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 30-ին, ժամը 21.30-ին, պարզվել է, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել, ինչպես նաև դեպքի վայրում կայանված «ԳԱԶել»-ին բախվել է «Հոնդա Էլիսոն» մակնիշի ավտոմեքենան:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: