Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Օգոստոսի 30-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Նորաշեն-Դվին ճանապարհին իրար էին բախվել մոտոցիկլ և անհայտ մակնիշի ավտոմեքենա. 34-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Պարզվել էր, որ մոտոցիկլին բախվել էր «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենա: Բացատրական աշխատանքի արդյունքում մեքենայի 61-ամյա վարորդը ներկայացել էր ոստիկանություն:
Սեպտեմբերի 9-ին 34-ամյա Արմեն Գևորգյանը հիվանդանոցում մահացել է:
Քննությունը շարունակվում է:
Օգոստոսի 30-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 30-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21061» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 30-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Նորաշեն-Դվին ճանապարհին իրար են բախվել մոտոցիկլ և անհայտ մակնիշի ավտոմեքենա. 34-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Պարզվել է, որ մոտոցիկլին բախվել է «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենա: Բացատրական աշխատանքի արդյունքում մեքենայի 61-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 30-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արմավիր-Ալաշկերտ ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Դոջ» մակնիշի ավտոմեքենաներ. «Դոջի» հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 30-ին, ժամը 21.05-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի շենքերից մեկի մոտ «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 30-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Կապան-Քաջարան ճանապարհի 3-րդ կմ-ին «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու տղամարդու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: