Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Օգոստոսի 24-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Բլագոդարնոյե-Տաշիր ճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 31-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 23-ին, ժամը 22.00-ին, Երևանի Օրբելու փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 83-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 24-ին, ժամը 07.40-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 18-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 24-ին, ժամը 14.50-ին, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում իրար են բախվել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա և «Ռենո» բեռնատար. «Ֆորդի» 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 24-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 24-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Արագածի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 24-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Գյումրի-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառերին. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 95-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ», «Միցուբիշի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 34-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: