ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

01.06.2016 11:48 ՃՏ պատահարներ

Հունիսի 1-ին, ժամը 00.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մելքումովի փողոցի թիվ 18 էլեկտրասյան դիմաց վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 31-ին, ժամը 12.00-ին, ՎԼ10-1610 Էլէկտրոքարշակ գնացքի մեքենավարը Նորագավիթ 1-ին փողոցի դիմաց վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 31-ին, ժամը 06.20-ին, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Երևանի Երևանյան խճուղու 28 տան դիմաց դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 31-ին, ժամը 13.50-ին, «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 97/1 հասցեի դիմաց բախվել է բետոնե պատին:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 31-ին, ժամը 22.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Գալշոյան փողոցի 3-րդ շենքի դիմաց բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 31-ին, ժամը 18.15-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ-4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ քաղաքի Սերոբ Աղբյուրի և Չարենցի փողոցների խաչմերուկում հարվածել է ճանապարհի եզրազարդին ու վրաերթի ենթարկել 4 և 8 տարեկան երկու տղայի, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 31-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ճանապարհի 5-րդ կմ-ի հատվածում բախվել է «ԿԱՄԱԶ 5410» մակնիշի ավտոմեքենայի կցորդին:
«Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 31-ին, ժամը 11.35-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Շիրակացի փողոցի թիվ 21/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 79-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 31-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Տոյոտա Իպսում» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 148-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 31-ին, ժամը 05.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Նավուր-Բերդ Ճանապարի 10,5 կմ-ին շրջադարձի ժամանակ դուրս է եկել ճանապարի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: