1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

17.06.2016 12:32 ՃՏ պատահարներ

Հունիսի 16-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել որ «ձախ ճաճանչոսկրի փակ կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 41-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը Երևանի Ա. Արմենակյան փողոցում՝ ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 16-ին, ժամը 21.55-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ հետազոտման նպատակով հիվանդանոց են դիմել 62-ամյա տղամարդ և 52-ամյա կին ու հայտնել, որ նույն օրը Երևանի Խորենացու փողոցում գտնվող «Ոսկու աշխարհ» շուկայի մոտ ավտովթար է տեղի ունեցել:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 16-ին, ժամը 14.30-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 16-ին, ժամը 14.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրվանզադեի և Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 16-ին, ժամը 13.00-ին, «Իվեկո» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևանի Գայի պողոտայի և Հովհաննիսյան փողոցի խաչմերուկում բախվել է «ԳԱԶ-37213» մակնիշի միկրոավտոբուսի, այնուհետև՝ «Ինտերնաթիոնալ» մակնիշի բեռնատարի, որից հետո՝ կայանված «ԳԱԶ-27» մակնիշի բեռնատարի:
Պատահարի հետևանքով միկրոավտոբուսի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 16-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Թալին-Քարակերտ ճանապարհի 10-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի քարերին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 16-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 41-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 16-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Չարենցավանի Երևանյան-Մելտոնյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 16-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Այրում կայարան տանող ճանապարհին ընկել է Դեբեդ գետը:
Կատարվում են որոնողական աշխատանքներ՝ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: