ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

07.06.2016 11:32 ՃՏ պատահարներ

Հունիսի 6-ին, ժամը 03.00-ին, 27-ամյա երիտասարդը բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ նույն օրը, ժամը 3-ին, իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի 3 շենքի պատին և ստացել վնասվածք:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 6-ին, ժամը 19-ին, Երևանում` «Կոմիտասի» անվան պանթեոնի դիմաց, իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21214»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 6-ին, ժամը 10-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արարատյան 1-ին զ/ծ-ի թիվ 17 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 6-ին, ժամը 19.40-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղու 1 հասցեում գործող գործարանի մոտ բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 6-ին, ժամը 23-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Կ. Ուլնեցու 3-րդ փակուղու թիվ 6 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 6-ին, ժամը 16-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով մեքենաներից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 19.55-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղի ցնցում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել նաև վարորդներից մեկը:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 6-ին, ժամը 17-ին, Երևան-Երասխ ավտոճանապարհի Հովտաշեն գյուղի հատվածում իրար են բախվել «Միցուբիշի Գրանդիզ» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 6-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Դաևո Մատիզ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Եղեգնավան գյուղի Ազատության փողոցի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիվ 1 տան պարսպին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 7-ին, ժամը 00.05-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզում` Ծովակ-Գեղամասար լճափնյա ճանապարհի 3-րդ կմ-ին, գլխիվայր շրջվել է, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 6-ին, ժամը 15.45-ի սահմաններում, Աբովյանի Երևանյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «ՕՊԵԼ» և «Դեյվու» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Դեյվու»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 7-ին, ժամը 00.05-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Քանաքեռավան-Զովունի ճանապարհին` 23-րդ փողոցի մոտ, շրջվել է, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 6-ին, ժամը 12.40-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 122-րդ կմ-ին իրար են բախվել «MITSUBISHI SHOGUN PININ» և «OPEL VECTRA» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «OPEL VECTRA»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: