ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատժի կրումից խուսափելու համար

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հուլիսի 9-ին, ժամը 23.30-ին, Վարդենիս քաղաքի Վ.Համբարձումյան փողոցից բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Վարդուհի Դ.-ն, որը հուլիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/  2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով՝ դատարանի վճռով պատժի կրումից խուսափելու համար:
 
***
 
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները հուլիսի 9-ին, ժամը 18.45-ին, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Վահե Ա.-ին, որը հուլիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: